Նախագծային և շինարարական ընկերություն

Մեր մասին

«Էտալոն Շին» ՍՊԸ-ն նախագծային և շինարարական ընկերություն է, որը մասնագիտացված է բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի նախագծման, կառուցման և ինժեներական լուծումների մշակման մեջ։ Մեր նպատակն է ստեղծել անվտանգ, որակյալ ու ժամանակակից շինություններ՝ ապահովելով բարձր ինժեներական մոտեցում և պատասխանատվություն յուրաքանչյուր փուլում։

Մեր առաքելությունը

Մենք ձգտում ենք լինել այն գործընկերը, որին կարելի է լիովին վստահել՝ անկախ նախագծի բարդությունից։ Կստեղծենք անվտանգ, ֆունկցիոնալ և ժամանակակից շինություններ, որոնք երկար տարիներ կծառայեն բնակիչներին, հասարակությանը և բիզնեսին։

Մեր արժեքները

- Մասնագիտական պատասխանատվություն - Ճշգրտություն և ինժեներական մտածողություն - Ժամանակակից մոտեցումներ - Թափանցիկություն և վստահություն - Անվտանգություն

Մեր թիմը

Մեր թիմը կազմված է փորձառու ճարտարապետներից, կոնստրուկտորներից, ինժեներներից և շինարարական մասնագետներից։ Մենք համադրում ենք տարբեր ոլորտների գիտելիքները, ստանալով ամբողջական լուծումներ՝ սկսած նախնական նախագծումից մինչև շինարարության ավարտը։